Առաջին հերթին անձնակազմը։ Բարեհամբույր, լեզուների տիրապետմամբ, աջակցուղ։Պետք է նշեմ Մարի անունով աշխատակցին, ժպտադեմ և աջակցելու պատրաստ։ Ֆինիկուդես լողափին մոտիկ է, հարևան շինարարության ավարտից հետո առավել մոտիկ կլինի ճանապարհը։ Գտնելը հեշտ է, առափնյա Մակ Դոնալդսի բակում է։ Դոնալդսից անմիջապես աջ

կողմի փողոցով ելնում ես մինչ առաջին խաչմերուկ, թեքվում ես ձախ, ապա քսան մետրից կրկին թեքվում ես ձախ և ձախից գտնվող խորացումների մեջ գտնում ես Տիֆֆանիի վահանակը։ Անկախ մանր թերություններից` մեզ բավարարեց։ Լոգարանի ցնցուղի ամրանը չի պահում, խնդրեմ նորոգեք։ Կահույքը հին է, նորոգման հետքերով։ Պատշգամբը հաճելի է, բայց տեսարանը շինարարական հրապարակ է, հուսամ հաջորդ տարիներին բարվոք կլինի։ Լվացքի մեքենան կոտրվածի տեսք ուներ, բայց չեմ օգտագործել, գուցե լավ է աշխատում։ Դրսի դուռը փակ վիճակում շարժ ունի, աղմկոտ է։ Մանրուքներ կան, ընդհանուր տպավորությունը գցում են։
Подробнее